Դիմորդին

Ընթացակարգ

Քոլեջի ուսումնական գործընթացը կազմակերպվում է առկա ուսուցմամբ հիմնական կրթության (9 ամյա) հիմքով (ուսման տևողությունը 3 կամ 4 տարի) և միջնակարգ կրթության (12 ամյա) հիմքով (ուսման տևողությունը 2 կամ 3 տարի) հետևյալ մասնագիտություններով՝

  • Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում
  • Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր
  • Մեխատրոնիկա
  • Համակարգչային գեղարվեստական նախագծում (վեբ դիզայն)

Հեռակա ուսուցմամբ քոլեջ կարող են ընդունվել միջնակարգ (12 ամյա) կրթության հիմքով հանրակրթական դպրոցների և արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները՝ հետևյալ մասնագիտություններով.

  • Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում
  • Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր:

Քոլեջում ընդունելությունն իրականացվում է առանց քննությունների՝ մրցութային կարգով: Մրցույթն անց է կացվում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի համաձայն:
 

      Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Softline international-ը եւ ԿՏԱ կենտրոնը հուշագիր են կնքել:
      Հայաստանի հմտություններ ազգային մրցույթը մրցանակներ է հանձնել հաղթողներին
Վերև
  • Հետևեք մեզ սոց. ցանցերում