«Հայաստան» համահայկական հիմնադրամի նվերը ԵԻՊՔ-ին | 03-11-2017 | կարդացել են: 210 |

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի համակարգչային լաբորատորիաներից երկուսը համալրվել և թարմացվել են նորագույն համակարգիչներով: Ծրագրավորման համակարգչային լաբորատորիաներից մեկը ամբողջությամբ վերազինվել է 15 նոր համակարգիչներով, ևս 5-ը տեղադրվել են «Մեխատրոնիկա» մասնագիտության նորաստեղծ լաբորատորիայում:

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը՝ աշխատակիցների և ուսանողության անունից, խորին շնորհակալություն է հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նման ներդրում իրականացնելու համար և հույս հայտնում, որ այս տեխնիկական վերազինումը կնպաստի ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

      Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Softline international-ը եւ ԿՏԱ կենտրոնը հուշագիր են կնքել:
      Հայաստանի հմտություններ ազգային մրցույթը մրցանակներ է հանձնել հաղթողներին
Վերև
  • Հետևեք մեզ սոց. ցանցերում