Մեր ուսանողը Սոչիում տեղի ունեցած «IT-Планета 2016/17» միջազգային օլիմպիադայում գրավեց 2 տեղը | 08-06-2017 | կարդացել են: 538 |

Սույն թվականի հունիսի 2-ից 5-ը Սոչիում տեղի ունեցավ «IT-Планета 2016/17» միջազգային օլիմպիադան: Օլիմպիադայի նախնական փուլում, որին մասնակցել էր նաև Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի «Մեխատրոնիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Գուրգեն Հակոբյանը, որը ներկայացրել էր «Ապարատա-ծրագրային հարթակ սահմանափակ հնարավորություններով անձանց համար» նախագիծը հայկական շրջափուլում զբաղեցրել էր 1-ին տեղը «Робофабрика» մրցույթի “Эскиз” նոմինացիայով: Եզրափակիչ փուլում, որը տեղի ունեցավ Սոչիում, Գուրգեն Հակոբյանը նույն նոմինացիայով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, որի համար ստացել է դիպլոմ և մրցանակ: Շնորհավորում ենք Գուրգեն Հակոբյանին նման նվաճման համար և մաղթում հաջողություններ ապագայում:

      Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Softline international-ը եւ ԿՏԱ կենտրոնը հուշագիր են կնքել:
      Հայաստանի հմտություններ ազգային մրցույթը մրցանակներ է հանձնել հաղթողներին
Վերև
  • Հետևեք մեզ սոց. ցանցերում