Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի հիմքի վրա կստեղծվի Տեխնոլոգիաների առցանց Ակադեմիա | 14-12-2016 | կարդացել են: 994 |

ՀՀ կրթության և գիտության նախարարության Ինֆորմատիկայի պետական քոլեջում ստորագրվեց փոխըմբռնման եռակողմ հուշագիր ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի», «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության և ՀՀ ԿԳՆ «Ինֆորմատիկայի պետական քոլեջի» միջև:

«Ինֆորմատիկայի պետական քոլեջի» տնօրեն Ռոբերտ Աբրահամյանն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ առցանց դասընթացները վաղուց իրականություն են և ակտիվ կերպով կիրառվում են ուսանողների կողմից. «Պարզապես դրանք հիմնականում անգլալեզու են, վերջին շրջանում նաև ռուսալեզու ռեսուրսներ են: Կարծում եմ, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում մեր ներուժը և համագործակցությունը միջազգային առաջատար ընկերությունների հետ թույլ կտա ունենալ հայալեզու օնլայն դասընթացներ»:

Աբրահամյանի խոսքով՝ այդ դասընթացներից կարող են օգտվել ոչ միայն քոլեջի, այլև այլ կրթական հաստատությունների ուսանողները:

«Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն Սարգիս Հարությունյանն էլ վստահություն հայտնեց, որ համատեղ կրթական ծրագրերը հիմք կնախապատրաստեն ոլորտի կրթական զարգացման և ավելի ծավալուն ծրագրերի իրականացման համար:

«Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ ունենալու առաջին նախապայմանը կրթական հաստատություններում այս ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումն է։ Ոլորտի միջազգային ընկերությունների հետ համագործակցության միջոցով մենք կկարողանանք միջազգային չափանիշներին և տեխնոլոգիական առաջընթացին համահունչ կրթական միջավայր ստեղծել մեր ուսանողների համար»,- ասաց «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» տնօրեն Արտակ Պողոսյանը:

      Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Softline international-ը եւ ԿՏԱ կենտրոնը հուշագիր են կնքել:
      Հայաստանի հմտություններ ազգային մրցույթը մրցանակներ է հանձնել հաղթողներին
Վերև
  • Հետևեք մեզ սոց. ցանցերում