ԵԻՊՔ-ում տեղի ունեցավ սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշնանային խաղաշրջանի եզրափակիչ մրցաշարը | 05-12-2016 | կարդացել են: 567 |

Դեկտեմբերի 2-ին Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշնանային խաղաշրջանի եզրափակիչ մրցաշարը: Մրցաշար, որի նշանաբանն է «Լսի՛ր, հասկացի՛ր, ստեղծի՛ր», մասնակցեցին 8 թիմ, որոնք հաղթահարել էին որակավորման փուլերը: Եզրափակիչ մրցաշարի առաջին փուլում հաղթած 4 թիմերի 16 անդամներ արժանացան «ԵԻՊՔ - գիտակ» կոչմանն ու ստացան կոչումներն հավաստող «iԲու» խորհրդանիշներ: Եզրափակիչ փուլում հանդիպեցին 611 և 331 խմբերի թիմերը: Համառ պայքարում հաղթանակ տարավ 611 խումբը՝ Գոհար Նազարյան (թիմի ավագ), Լիլիթ Պետրոսյան, Սոֆյա Հակոբյան, Էլզա Գաբրիելյան: Հաղթող թիմը պարգևատրվեց փոխանցիկ գավաթով: Աշնանային մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց Էլիզա Գաբրիելյանը, ով արժանացավ «ԵԻՊՔ լավագույն գիտակ» մրցանակին:

 

      Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Softline international-ը եւ ԿՏԱ կենտրոնը հուշագիր են կնքել:
      Հայաստանի հմտություններ ազգային մրցույթը մրցանակներ է հանձնել հաղթողներին
Վերև
  • Հետևեք մեզ սոց. ցանցերում