ԵԻՊՔ-ի հրավերով Դոնի Ռոստովի կապի և ինֆորմատիկայի քոլեջի պատվիրակությունը գտնվում էր Հայաստանում | 05-11-2016 | կարդացել են: 579 |

Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համագործակցել միջին մասնագիտական կրթական ծրագրերի համատեղ մշակման և իրականացման, էլեկտրոնային ուսուցման և հեռավար կրթական տեխնոլոգիաների մշակման և ներդրման, դասախոսների փորձի փոխանակման և ուսանողական համատեղ միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներում։

Դոնի Ռոստովի կապի և ինֆորմատիկայի քոլեջի պատվիրակությունը այցելել է մեխատրոնիկայի լաբորատորիա, որտեղ նրանց է ցուցադրվել «Festo» ուսումնական ստենդը: Ուսանողներին հնարավորություն տրվեց աշխատել ֆրեզերային հաստոցների վրա: Ծանոթացել են նաև քոլեջի ռոբոտաշինության ոլորտում քոլեջի ուսանողների կողմից իրականացված աշխատանքներին:

      Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Softline international-ը եւ ԿՏԱ կենտրոնը հուշագիր են կնքել:
      Հայաստանի հմտություններ ազգային մրցույթը մրցանակներ է հանձնել հաղթողներին
Վերև
  • Հետևեք մեզ սոց. ցանցերում