Մեր մասին

Ընդհանուր տեղեկություններ

  Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը Հայաստանում գործող միակ պետական ուսումնական հաստատությունն է, որին 2014 թվականին համաշխարհային «GlobalGROUP» ընկերությունը շնորհել է ISO 9001:2008 սերտիֆիկատը՝ հավաստելով քոլեջի համապատասխանությունը կառավարման որակի միջազգային ստանդարտներին: 

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում սովորում են շուրջ 800 ուսանողներ, ովքեր կրթություն են ստանում հետևյալ 4 մասնագիտություններով.

  • Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում
  • Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր
  • Համակարգչային գեղարվեստական նախագծում
  • Մեխատրոնիկա

Քոլեջում դասավանդում են շուրջ 80 դասախոսներ, ովքեր ընդգրկված են հետևյալ ամբիոններում.

  • Ծրագրային միջավայրեր
  • Հաշվողական համակարգեր և ցանցեր
  • Մաթեմատիկական
  • Մեխատրոնիկա
  • Հումանիտար-տնտեսագիտական

Քոլեջում իրականացվում են կարճաժամկետ վերապատրաստման ծրագրեր հետևյալ մասնագիտություններով.

  • Համակարգչային գործավարություն
  • Համակարգչային դիզայն
  • Տվյալների հենքերի կառավարում
  • Ցանցերի կառավարում
  • Համակարգիչների և ցանցերի սպասարկում և վերանորոգում
      Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Softline international-ը եւ ԿՏԱ կենտրոնը հուշագիր են կնքել:
      Հայաստանի հմտություններ ազգային մրցույթը մրցանակներ է հանձնել հաղթողներին
Վերև
  • Հետևեք մեզ սոց. ցանցերում