Մեր մասին

Պատմություն

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը (նախկինում՝ Երևանի էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկում) հիմնադրվել է 1960 թվականին, որի սկզբնական նպատակը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական (Մերգելյան) ինստիտուտի և «Էլեկտրոն» գործարանի համար միջին մասնագիտական կրթություն ունեցող կադրերի պատրաստումն էր:

1969-1971թթ. նախագծվել և կառուցվել են ուսումնական հաստատության նոր երկու մասնաշենքերը: 1992թ. ԷՀՄ տեխնիկումը անցել է ՀՀ կրթության նախարարության ենթակայության: Այդ դժվար տարիներին կտրուկ կրճատվել է ուսանողների քանակը (1994թ. տեխնիկումում սովորում էին ընդամենը 150 ուսանողներ), հետագայում ուսանողների քանակն աճել է, և ներկայումս քոլեջում սովորում են մոտ 800 ուսանողներ: 1999թ. տեխնիկումը վերակազմավորվել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի: Այդ ժամանակներից ի վեր քոլեջի նյութատեխնիկական և մեթոդական բազաները արմատապես փոփոխվել և մշտապես արդիականացվել են:

2005թ. քոլեջը սկսել է համագործակցել աշխարհահռչակ «Festo» գերմանական ընկերության հետ, ինչի արդյունքում դրվել է նոր՝ «Մեխատրոնիկա», մասնագիտության հիմքը:

2008 թվականից քոլեջը մասնակցում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից նախաձեռնված կրթական և մշակութային ծրագրերին: 2008թ. Բրիտանական խորհրդի հովանավորությամբ կնքվեց պայմանագիր Միացյալ Թագավորության Բրեդֆորդի քոլեջի հետ «Մեխատրոնիկա» մասնագիտության կրթական չափորոշիչի և մոդուլային ծրագրերի մշակման վերաբերյալ: Երկու տարվա համատեղ աշխատանքի արդյունքում 2011թ. առաջին անգամ Հայաստանում «Մեխատրոնիկա» մասնագիտությամբ կատարվեց առաջին ընդունելությունը:

2008թ. սկսվեց համագործակցությունը գերամանական «InWent» (այժմ GIZ) կազմակերպության հետ էլեկտրոնային ուսուցման ուղղությամբ, իսկ 2013թ. հունիսից քոլեջը ձեռնամուխ է եղել հաշմանդամություն ունեցող անձանց համակարգչային ուսուցումը կազմակերպելու գործին: Այդ նախագիծը իրականացվում է «Save the children» կազմակերպության գրանտային ծրագրի ֆինանսավորմամբ, որի արդյունքում ուսուցում են անցել շուրջ 60 հաշմանդամներ:

      Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Softline international-ը եւ ԿՏԱ կենտրոնը հուշագիր են կնքել:
      Հայաստանի հմտություններ ազգային մրցույթը մրցանակներ է հանձնել հաղթողներին
Վերև
  • Հետևեք մեզ սոց. ցանցերում