Հայտարարություններ

Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջը հայտարարում է դասախոսական աշխատանքի համար մրցույթ
Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջը հայտարարում է մրցույթ դասախոսական աշխատանքի համար հետևյալ առարկաներից.
1. WEB տեխնոլոգիաների կիրառումը
2. Ռելացիոն տվյալների բազաների նախագծում
3. Ռելացիոն տվյալների բազաների ծրագրավորման էլեմենտները
4. WEB ծրագրավորում
5. Տեղեկատվության անվտանգության ապահովում
6. JAVA Script
7. WEB կայքի նախագծում
8. Ճարտարագիտական մեխանիկայի հիմունքներ
9. Օբյեկտային կողմնորոշված ծրագրավորման միջավայր
10. Միկրոպրոցեսորներ և միկրոպրոցեսորային համակարգեր
11. Մեխատրոնային սարքավորումների ազդանշանների մշակման մեթոդները
12. Ռոբոտաշինություն
13. Տիպոգրաֆիկա
14. Գծանկարչության հիմունքներ
15. Ծավալային և տոնային խնդիրների լուծումը գծանկարում
16. Էրգոնոմիկա
17. Գունաբանություն
18. Կոմպոզիցիոն օրինաչափությունների կիրառումը գծանկարում
Մրցույթին կարող են մասնակցել համապատասխան մասնագիտության գծով բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որոնք ունեն որոշակի մանկավարժական փորձ:
Դիմումներն ընդունվում են 2016 թվականի հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 20-ը Ինֆորմատիկայի պետական քոլեջի կադրերի բաժնում ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 11:00-16:00: Մրցույթը կկայանա օգոստոսի 23-25-ը: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում
2. Բարձրագույն կրթության դիպլոմ
3. Ռեզյումե
4. Անձնագիր
5. Աշխատանքային գրքույկ

Քոլեջի հասցեն՝ Մամիկոնյանց 52
Հեռախոս՝ 23-24-67
      Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Softline international-ը եւ ԿՏԱ կենտրոնը հուշագիր են կնքել:
      Հայաստանի հմտություններ ազգային մրցույթը մրցանակներ է հանձնել հաղթողներին
Վերև
  • Հետևեք մեզ սոց. ցանցերում