«Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) հետ համատեղ ավագ դպրոցի աշակերտների համար հայտարարում է ընդունելություն «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) մասնագիտությամբ 2016-2017 ուսումնական տարվա համար:
Ուսման տևողությունը չորս տարի է։ Առաջին տարին ներառում է հանրակրթական ավագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը։ Հաջորդ երեք տարիներին ուսանողները կստանան մասնագիտական կրթություն` «Համակարգերի Տեսություն» մասնագիտության բակալավրիատի ծրագրին համապատասխան։
Բոլոր տարիների մեթոդաբանության հիմքում ընկած է ուղղահայաց` նախագծային ուսուցումը` հենված միահավաք մոտեցման վրա, ինչպես նաև ներառվում են հետևյալ ուսուցման սկզբունքները և մոտեցումները. Աշխատանք իրական նախագծերի վրա սկսած առաջին տարվանից
- Խմբային աշխատանք, համատեղ աշխատանքի և հաղորդակցության հմտություններ
- Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում
- Անհատական մոտեցում, անհատական կրթական ծրագրի կառուցում
- Համակողմանի ներդաշնակ զարգացում
- Առցանց կրթական և համագործակցային հարթակների օգտագործում
- Ինքնուսուցում և Համացանցում որոնման հմտություններ
Մասնագիտական առարկաների դասավանդումը իրականացվում է ՏՀՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից։
Ուսումնառությունը հնարավորություններ է ընձեռում․
- Ստանալ մասնագիտական կրթություն բարձր տեխնոլոգիական ոլորտում և դրան զուգահեռ զարգացնել ստեղծագործական եւ ձեռնարկատիրական հմտություններ:
- 19 տարեկանից մուտք գործել աշխատաշուկա` որպես մասնագետ, ով արդեն ունի կատարած նախագծեր և փորձ: Ուսումնառության 30%-ը ուսանողներն կանցկացնեն Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություններում:
- Ուսումնառության ավարտին ստանալ աշխատանքի առաջարկ ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում, որոնք առաջադրել և հովանավորել են իրական նախագծերը։
Ուսման ընթացքում ՏՀՏ և կիրառական մաթեմատիկայի գիտելիքներից բացի ուսանողները նաև՝
- կճանաչեն սեփական երկրի պատմությունը, աշխարհագրությունը, ժողովրդագրությունը, մշակույթը և առանձնահատկությունները,
- կուսումնասիրեն համաշխարհային պատմություն, մշակույթ, արվեստ,
- ձեռք կբերեն ցուցահանդեսներ, մրցույթներ, բեմադրություններ կազմակերպելու և ստեղծելու համար բավարար ունակություններ, գիտելիք և փորձ,
- կընտրեն մոտակա 2-10 տարիների նպատակները, նախագծերը և սեփական դերն ու խնդիրները այդ նախագծերի իրականացման մեջ,
- կտիրապետեն արդի ձեռնարկության աշխատանքի և ձեռնարկատիրության սկզբունքներին,
- կունենան ձեռքբերումներ, մշակումներ և հրապարակումներ ընտրած նախագծերի շրջանակում և ընտրած մասնագիտացման մեջ,
- կտիրապետեն ինքնապաշտպանության, արդի զենքի մշակման, սպասարկման և օգտագործման հմտություններին, մարտավարությանը, ռազմավարությանը, բանակավարությանը, առաջին բուժօգնությանը։
Ուսումնական ծրագիրն իրականացվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ: Առաջին տարվա ուսուցումը կանցկացվի Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում:
Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 29-ը: Ուսուցումը սկսվում է սեպտեմբերի 1-ից։
Մանրամասների համար զանգահարել 060 464700 #1034, 055 409809 հեռախոսահամարներով: