Մասնագիտություններ

Մեխատրոնիկա

«Մեխատրոնիկա» մասնագիտության շրջանավարտները իրականացնում են ռոբոտացված և ավտոմատ հոսքագծերի, մեխատրոնային համակարգերի, ավտոմատ կառավարման սարքերի, ռոբոտատեխնիկայի, բժշկական սարքաշինության, տիեզերական օբյեկտների համար նախատեսված սարքերի, արդյունաբերական ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացների կառավարման համակարգերի նախագծման, շահագործման, փորձարկման և  ծրագրային սպասարկման մասնագիտական գործունեություն:

Մասնագիտական գործնեության հիմնական զբաղմունքներն են.

արդյունաբերական ռոբոտների պատրաստողներ և տեխնիկական սպասարկողներ, ովքեր իրականացնում են տարբեր նշանակության ռոբոտների նախագծում և դրանց աշխատանքի կատարման ծրագրավորում, անհրաժեշտության դեպքում փոխարինում են ավելի կատարելագործված ռոբոմոդուլներով, կարգավորում են դրանց մասերի աշխատանքը, ապահովում ռոբոտի և դրա օգտագործողի անվտանգ աշխատանքը,

տեխնոլոգիական պրոցեսների և ծրագրային կառավարիչներ, ովքեր արդյունաբերության տարբեր արտադրամասերի միջև ապահովում են ընդհանուր տեխնոլոգիական ցիկլի կատարման ավտոմատացված համակարգերի անխափան գործունեությունն ու անվտանգ աշխատանքը,

մեխատրոնային համակարգերի սպասարկման տեխնիկներ, ովքեր կարողանում են ընտրել, շահագործել և կարգավորել ավտոմատացված արտադրական հոսքագծերի, էլեկտրամեխանիկական սարքավորումների, թվածրագրային հաստոցների (CAD և CAM համակարգեր), ռոբոտատեխնիկական համալիրների, համակարգչային տեխնիկայի միջոցների ավտոմատ ղեկավարման համակարգերի կառուցվածքը  և ապահովել դրանց մեջ մտնող հանգույցների անխափան աշխատանքը,


մեխատրոնային համակարգերի ծրագրավորողներ, ովքեր կարողանում են իրականացնել մեխատրոնային համակարգերի ղեկավարման բլոկների մեջ մտնող միկրոկոնտրոլլերների և տրամաբանական կոնտրոլլերների (PLC-համակարգ) աշխատանքի ծրագրավորման, նրանց տեխնիկական փաստաթղթերի մշակման, ծրագրերի տեղադրման, հսկման ու շահագործման աշխատանքներ:

      Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Softline international-ը եւ ԿՏԱ կենտրոնը հուշագիր են կնքել:
      Հայաստանի հմտություններ ազգային մրցույթը մրցանակներ է հանձնել հաղթողներին
Վերև
  • Հետևեք մեզ սոց. ցանցերում