Մասնագիտություններ

Վեբ դիզայն

Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտության շրջանավարտները իրականացնում են վեբ ինտերֆեյսի (իր կառուցվածքով, գրաֆիկական ձևավորմամբ, ձևատեսակով, առաջխաղացման ձևով) մշակման աշխատանքներ:

Մասնագիտական գործունեության հիմնական զբաղմունքներն են.

վեբ ծրագրավորողներ, ովքեր մշակում են տեխնիկական առաջադրանքներ, նախագծում են վեբ էջի տրամաբանական կառուցվածքը, գտնում են առավել հարմար լուծումներ անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելու համար: Նախագծում են դասավորվածություն՝ կիրառելով վանդակավորման սկզբունքը, տեքստային բալանսը: Մշակում են կայքի էջերի դիզայներական ձևավորման սկզբունքները՝ պահպանելով պատվիրատուի բրենդը և կորպորատիվ ինքնությունը: Նախագծում են կայքի էկրանային դիզայներական լուծումների տարբերակներ՝ իր գործիքակազմով և միջավայրով:

վեբ կայքէջերի դիզայներներ, ովքեր իրականացնում են կայքի հիմնական և տիպային էջերի էսքիզները և մակետները: Կարողանում են ընտրել էջերի ձևավորման գունաբանությունը, կայքում օգտագործվող տառատեսակները, որոնք համահունչ են կայքում տեղադրված տեղեկատվությանը: Կարողանում են կիրառել համապատասխան համակարգչային գրաֆիկական փաթեթներ և ստեղծում են կաքի հիմնական և տիպային էջերի դիզայնը:

      Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Softline international-ը եւ ԿՏԱ կենտրոնը հուշագիր են կնքել:
      Հայաստանի հմտություններ ազգային մրցույթը մրցանակներ է հանձնել հաղթողներին
Վերև
  • Հետևեք մեզ սոց. ցանցերում