Մասնագիտություններ

Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր

«Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր» մասնագիտության շրջանավարտները իրականացնում են տարբեր բնագավառներում կիրառվող համակարգիչների, դրանց համալրող սարքավորումների, համակարգչային ցանցերի և հեռահաղորդակցման միջոցների մշակման (նախագծման), արտադրության, շահագործման, տեխնիկական ու ծրագրային սպասարկման մասնագիտական գործունեություն:

Մասնագիտական գործունեության հիմնական զբաղմունքներն են.

համակարգիչների տեխնիկական սպասարկման տեխնիկներ և օպերատորներ, ովքեր իրականացնում են տարբեր կազմակերպություններում օգտագործվող համակարգիչների ու նրա համալրող սարքավորումների շահագործում, կարողանում են հայտնաբերել աշխատանքի ընթացքում ի հայտ եկած սխալները, վերականգնում են սարքերի աշխատունակությունը, անհրաժեշտության դեպքում փոխարինում են նորով ու բարելավում աշխատանքը, տեղադրում են անհրաժեշտ ծրագրերը, կարգավորում են համակարգիչների ու նրա բաղկացուցիչ մասերի աշխատանքը, ապահովում են համակարգչի ու օգտագործողի անվտանգ աշխատանքը,

ցանցային ադմինիստրատորներ, ովքեր համակարգչային տարբեր կայանների միջև ստեղծում են հաղորդակցման ցանց, ապահովում են համակարգրային ցանցերի հուսալի, անխափան ու անվտանգ աշխատանքը,

ցանցերի սպասարկման տեխնիկներ, ովքեր կարողանում են պլանավորել ցանցի կառուցվածքը, տեղադրել ու կարգավորել ցանցի հանգույցները` ցանցային սարքավորումը, անհատական համակարգիչները, հեռահաղորդակցման միջոցները և ցանցային ծրագրերը,

էլեկտրոնային տեխնիկայի միջոցների տեխնիկներ, ովքեր կարողանում են իրականացնել էլեկտրոնային սարքերի ստեղծման, սխեմաների կառուցման, հավաքման, տեխնիկական փաստաթղթերի մշակման, արտադրության, հսկման, փորձարկման, շահագործման ու նորոգման աշխատանքներ:

      Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Softline international-ը եւ ԿՏԱ կենտրոնը հուշագիր են կնքել:
      Հայաստանի հմտություններ ազգային մրցույթը մրցանակներ է հանձնել հաղթողներին
Վերև
  • Հետևեք մեզ սոց. ցանցերում