Մասնագիտություններ

Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում

«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությամբ շրջանավարտները իրականացնում են համակարգչային ցանցերի և միջավայրերի ծրագրային մշակման, հեռահար տվյալների հենքերի մշակման և օգտագործման, տեքստային և գրաֆիկական տեղեկատվության նախապատրաստման, պահպանման և հաղորդման աշխատանքներ:

Մասնագիտական գործունեության հիմնական զբաղմունքներն են.

համակարգչային համակարգի մշակողներ և վերլուծողներ, ովքեր իրականացնում են հաշվիչ մեքենաների, համակարգչային համակարգերի և ցանցերի կիրառման միջոցների, մեթոդների և տեխնոլոգիաների մշակում,

ծրագրավորողներ, ովքեր մաթեմատիկական մոդելների և ալգորիթմների օգնությամբ նկարագրում են խնդիրները, ծրագրավորման և մեքենայական լեզուներով կազմում են ծրագրեր, փորձարկում և շտկում են մշակված ծրագրերը, ստեղծում են կառավարող, մշակող, սպասարկող ծրագրեր, մշակում և ներդնում են մուտքային ալգորիթմական լեզուներ, ինչպես նաև իրականացնում են հարակից աշխատանքներ (համակարգչային ճարտարապետություն, տվյալների շտեմարանի կառուցվածքների, ալգորիթմների մշակում, արհեստական մտքի, ռոբոտատեխնիկական համակարգերի ստեղծում),

օպերատորներ, ովքեր կարողանում են պատրաստել գիտական փաստաթղթեր և հաշվետվություններ, սպասարկում են համակարգչային ծրագրեր և փաստաթղթեր, նորացնում և ճշտում են դրանք՝ ըստ համապատասխան մուտքային և ելքային տվյալների փոփոխման և հաշվողական համակարգերի առանձնահատկությունների ու կառուցվածքի:

 

      Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Softline international-ը եւ ԿՏԱ կենտրոնը հուշագիր են կնքել:
      Հայաստանի հմտություններ ազգային մրցույթը մրցանակներ է հանձնել հաղթողներին
Վերև
  • Հետևեք մեզ սոց. ցանցերում